«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- նշված է գրառման մեջ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը մեկ այլ գրառմամբ կարծիք էր հայտնել, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու պահը: