factor.am: Երևանի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին հայտնում է Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Գաբրիելյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։
Նա կալանավորվել էր մայիսի 1-ին։ Գործն այժմ քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։