Աջապահյանի` ռազմական հեղաշրջման կոչի դեպքով հաղորդումը դեռ անցած տարի մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է 2024 թ․ ապրիլի 25-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված հանցագործության մասին հաղորդման գրությունը, որը կապված է  Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի «Օրագիր նյուզ» լրատվականին տված հարցազրույցի հետ։

Ի պատասխան՝ դատախազությունից նշել են՝ «[.․․] հաղորդման մեջ նկարագրված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով տրված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով