Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել, նախնական տվյալով` կա 4 զոհ |factor.am|

factor.am: Մոսկվայի մարզում թեթև շարժիչով Յակ-52 ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը․ «Նախնական տվյալով` զոհվել է 4 մարդ»։

Յակ-52-ը կործանվել է Կոլոմնա քաղաքային շրջանի Պանովո գյուղում: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։

ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի վայրում ավերածություններ չկան, հրդեհը մարվել է:

«Ժամանած ստորաբաժանումների կողմից վերացվել է հինգ քառակուսի մետր տարածքում բռնկված հրդեհը։ Վթարի վայրում ավերածություններ չկան: Ինքնաթիռը թռել էր Սևերկայի օդանավակայանից»,-նշվում է հաղորդագրության մեջ։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter