Ստամբուլում Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սայմոն Մորդյուի հետ

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
 
Սայմոն Մորդյուն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Թվայնացման և Կանաչ անցմանն ուղղված նախաձեռնություններում, տրանսպորտային կապակցվածությանն ուղղված ծրագրերին:
Քննարկվել են մաքսային գործընթացների արդիականացման հնարավորությունները, տրանսպորտային փոխկապակցվածության համատեքստում պետական և մասնավոր հատվածի միջեւ երկխոսությունը խթանելուն միտված նախաձեռնությունների իրականացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով