Վրաստանը, հնարավոր է, հրաժարվի ադրբեջանական վառելիքից |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի նավթ ներմուծողների միության գործադիր տնօրեն Վախտանք Իոբաշվիլին ասում է, թե Ադրբեջանը չի կարողանում վերազինել նավթարդյունաբերական գործարանները, ինչի հետևանքով առաջիկայում Վրաստանում դիզվառելիքի նորմերը բարձրացնելուց հետո հնարավոր է Ադրբեջանից այլևս չգնեն վառելիք։

«Ադրբեջանական վառելիքը միշտ ավելի մատչելի է, քան այլ երկրներից ներմուծած վառելիքը, սակայն Ադրբեջանը չի կարողանում հասցնել վերազինել գործարանները: Այդ պատճառով դիզվառելիքի նոր որակի ստանդարտները պետք է սկսեն գործել ոչ թե 2020, այլ 2021 թվականից»,- հայտարարել է Վախտանգ Իոբաշվիլին:

 

Վերջինս նաև հավելել է, որ եթե նոր ստանդարտներն ուժի մեջ մտնեն 2020 թվականից, ապա վրացական շուկայում Ադրբեջանին կփոխարինի Ռուսաստանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով