Ռուսաստանում հրդեհվել է 3 միլիոն հեկտար տարածք |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իրավապահներին կարգադրել է ստուգել վարկածը, որի համաձայն Սիբիրում մոլեգնող հրդեհները ոչ թե բնական աղետ են, այլ միտումնավոր հրկիզումների արդյունք:

Ըստ մամուլում տարածված հաղորդագհրությունների, անտառները կարող էին հրկիզել ապօրինի անտառահատման ծավալները թաքցնելու համար: Զեկույցը պետք է պատրաստ լինի մինչև նոյեմբերի 1-ը:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ նախագահ, գլխավոր գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ զինված ուժերը միացել են հրդեհաշիջման աշխատանքին Կրասսնոյարսկի երկրամասում:

Զինվոորականները հրդեհների շրջան են ուղարկել 10-ական օդանավ և ուղղաթիռ:

Մինչդեռ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ստորաբաժանումները շարունակում են հրդեհները մարելու աշխատանքը:

Այսօրվա դրությամբ հրդեհված ավելի քան 3 միլիոն հեկտար տարածք 30 հազար քառակուսի կիլոմետր), ինչը մոտավորապես հավասար է Բելգիայի տարածքին:
Տեղական իշխանությունների կարծիքվ, հրդեհի պատճառ կարող են լինել կայծակները և երաշտը, սակայն «Գրինփիսի» ակտիվիստների պնդում են, որ հրդեհները կլիմայի փոփոխության հետևանք են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև