ԱՄՆ-ը համոզված է, որ իրեն կհաջողվի Պարսից ծոցում անվտանգության կոալիցիա ստեղծել |azatutyun.am|

azatutyun.am։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն օգոստոսի 4-ին համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները կկարողանա Պարսից ծոցում ծովագնացության անվտանգության ապահովմանն ուղղված կոալիցիա ձևավորել՝ առանց մանրամասնելու, թե որ պետություններն են ցանկություն հայտնել մաս կազմել այդ կոալիցիային։

Իր հերթին ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերն ասել է, թե լավ արձագանքներ է ստացել դաշնակիցներից և վստահեցրել, որ մոտ ապագայում կոնկրետ հայտարարություններով հանդես կգան։

Փոմփեոն և Էսփերը Պարսից ծոցի խնդրին անդրադարձել են Սիդնեյում՝ իրենց ավստրալացի պաշտոնակիցների հետ համատեղ ասուլիսում։

Իր հերթի Ավստրալիայի պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսը հայտարարել է, որ իր երկիրը ամենայն լրջությամբ քննարկում է կոալիցիա կազմելու վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկը, բայց առայժմ որոշում չի կայացրել։

Պարսից ծոցում ծովագնացության անվտանգության կոալիցիա կազմելու մասին ԱՄՆ-ի ծրագիրն առաջ է քաշվում Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածության խիստ աճի ֆոնին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն