Դավիթ Սանասարյանի գործով բոլոր մանրամասները կլինեն առաջիկայում. Արթուր Վանեցյան |aysor.am|

aysor.am։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է, թե հրահանգ կա կոծկել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործը։

«Հրապարակումն իրականությանը չի համապատասխանում, այդ գործով քննությունն իրականացվում է, եթե ես չեմ սխալվում, հայտարարավել է գործի ավարտ ու առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար», – Արցախում  ասաց Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ ի վերջո, այդ գործով տեսանյութ կա՞, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Գործը գնում է հրապարակային փուլ, այդ ժամանակ ամբողջի մասին կիմանաք»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով