ՀՀ վարչապետն ու Ղազախստանի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am։ Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հաղորդում է «Կազինֆորմ» գործակալությունը,
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությունը խորացնելու հետ կապված հարցեր:

«Մեր երկրներն ընդհանուր շատ բան ունեն, ղազախական և հայկական ընկերությունները սերտորեն համագործակցում են տարբեր ոլորտներում: Հարկավոր է այդ կապերին լրացուցիչ իմպուլս հաղորդել, ինչը կամրապնդի առևտրա-տնտեսական փոխգործակցությունը,- ասել է Ղազախստանի նախագահը:

ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցությունն ընդլայնելու հարցում: «Մեր երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդվում են, առևտրաշրջանառությունն աճում է: Բայց այդ ուղղությամբ մենք դեռ աճի մեծ ներուժ ունենք, որն առայժմ չի օգտագործվում ինչպես պետք է: Մեր կառույցները պետք է սերտորեն համագործակցեն, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն