Առաջիկա 3 օրերին Լարսը կաշխատի սահմանափակումներով |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 94-րդ կմ հատվածում գտնվող թունելում նախատեսվում է վնասված ասֆալտի վերականգնողական աշխատանքներ իրականացնել:

Նշված հատվածում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին` 09:00-ից մինչև 18:00-ն կարգելվի կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը: Երթևեկությունը կվերականգնվի ամբողջությամբ միայն գիշերային ժամերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով