Մարմաշենում իրականացվում  են խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում իրականացվում են խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ։ ՀՀ կառավարության որոշմամբ 123 մլն 903 հազար դրամ է հատկացվել ջրագծի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով։

«Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 177 մլն դրամ, որի 70 տոկոսը տրամադրել է կառավարությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Շիրակի մարզպետի աշխատակազմից, ծրագրի իրականացման արդյունքում անցկացվելու է 9630 մետր երկարությամբ խողովակաշար, ինչից կօգտվի 239 տնային տնտեսություն՝ շուրջ 1100 մարդ։ Աշխատանքների 80 տոկոսն արդեն իրականացված է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով