Մակրոնը Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել ՀՀ-ում ընթացող բարեփոխումների օրակարգին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։
Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։
Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ Հայաստանի Կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով