Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ժամանել է Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Գերմանիայի ԱԳՆ-ն։

Նախարարը Կիև ժամանելուն պես հայտարարել է, որ «ուկրաինացիները պաշտպանում են ոչ միայն իրենց երկրի ազատությունն ու ինքնիշխանությունը, այլև Եվրոպայի անվտանգությունն ու ազատությունը՝ ընդդեմ Պուտինի ագրեսիայի»։ «Հետևաբար, մենք շարունակելու ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինային աջակցելու վրա։ Ուկրաինայի ազատությունն ու ապագան մեր արտաքին ու անվտանգային քաղաքականության ամենակարևոր խնդիրն են»,- նշել է Վադեֆուլը։ 

Նա ընդգծել է նաև, որ իրենք ինչպես ԵՄ-ում, այնպես էլ G7-ի գործընկերների հետ շարունակելու են պատժամիջոցների կիրառումը՝ սահմանափակելու ռուսական կողմի ֆինանսական կարողությունները։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով