Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը․ Արարատ Միրզոյան

Պարոն Լավրովը ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը:

Այս մասին ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։ 

Վերջինս այսօր ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստի ժամանակ ասել է․ «Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում»։

Միրզոյանը նշեց, որ ասուլիսին գալուց առաջ հասցրել է հպանցիկ ծանոթանալ «իր սիրելի գործընկեր» պարոն Լավրովի մեկնաբանության հետ։

«Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է։ 

Միրզոյանն ընդգծեց, որ պարոն Լավրովը ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը:

«Կուզեի նույն կոչը անել նաև պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գրծընկերներին, մեդիա գործընկերներին։ [Նրանք] պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին»,- ասաց Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով