Արցախում խժդժություններն անթույլատրելի են. Արթուր Վանեցյան |aysor.am|

aysor.am: Արցախը յուրահատուկ վայր է ու Արցախում պետք է լինի կայունություն, Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Արցախում հնարավոր լարվածությանը։

«Անցանկալի է Արցախում ցանկացած տիպի խժդժությունները ու Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա», – նշեց նա։
Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը, որպես ԱԱԾ տնօրեն, իր պարտականությունները կատարելիս պարտադիր հաշվի է առնում այդ հանգամանքը ու, ընդհանուր առմամբ, անվտանգային համակարգը կառուցելիս առաջնորդվում են այդ սկզբունքով՝ Արցախը պետք է լինի կայուն։

«Երեկ Արցախում հանրահավաքին ես հարկ համարեցի միջամտել, որ խժդժությունները լուրջ հետևանքներ չունենան: Փառք Աստծո, մեզ հաջողվեց կանխել այդ զարգացումները, քաղաքացիները լսեցին իմ հորդորն ու շարունակեցին իրենց, այսպես ասած, բողոքի ակցիան», ֊ ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝ երեկվա հանրահավաքը պատմական էր։

«Իրականում այն թեզերը, որ հնչեցին այդ հանրահավաքի ընթացքում, պատմական են, շեշտադրումները շատ կարևոր էին մեր ողջ հայ ազգի պատմության համար», – ասաց նա։
Երեկվա հանրահավաքը, ԱԱԾ տնօրենի խոսքով, անվտանգության առումով, այո, ռիսկային էր։ «Բայց եթե մենք ուզում ենք անել մի բան, որը կզարմացնի ողջ աշխարհին, մենք պետք է դիմենք ռիսկերի։ Իհարկե, պետք է ռիսկերը գնահատենք ու անենք ամեն ինչ, որպեսզի այդ ռիսկերը լուրջ հետևանքներ չունենան», ֊ ասաց նա։

ԱԱԾ տնօրենն ասաց, թե այդ հանգամանքից ելնելով, ինքն անմիջական մասնակցություն է ունեցել համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքներին ու մինչև այս պահը ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով