Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ  | 1lurer.am

1lurer.am Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ: Ֆրանսիայի հարավում փակվել է Ֆրանսիան Իսպանիային կապող ավտոմայրուղին: Բնակչությանը կոչ են արվել տարհանվել վտանգավոր հատվածներից:

Կատալոնիայում հրդեհներն այրել են շուրջ 2000 հեկտար տարածք: Հազարավոր մարդիկ մնացել են արգելափակման մեջ:

Արդեն մի քանի օր է՝ անտառային հրդեհների դեմ են պայքարում նաև Սիրիայի Լաթաքիայի նահանգում: Հրդեհներն այրել են արդեն 10 հազար հեկտար տարածք: Հարյուրավոր մարդիկ տարհանվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին են միացել նաև հրշեջներ Թուրքիայից և Հորդանանից: Սիրիայի արտակարգ իրավիճակների նախարարը հայտարարել է, որ դիմել են Եվրամիությանը՝ հրդեհների մարման գործում աջակցության համար:

Հունաստանում էլ սաստիկ տապի պատճառով ցերեկվա առավել շոգ ժամերին փակվել է Ակրոպոլիսը: Անտառային հրդեհների տարածման վտանգ է հայտարարվել երկրի հինգ շրջանում:

Ըստ մասնագետների՝ կլիմայի փոփոխության հետևանքով տապի ալիքներն ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ կդառնան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով