Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպմանը կենտրոնացած է եղել Գազայում պատանդներին ազատելու ջանքերի վրա և ընդգծել է ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական ներուժը «վերացնելու» իր վճռականությունը։
Նեթանյահուն հավելել է, որ առաջնորդները քննարկել են նաև «Իրանի նկատմամբ տարած մեծ հաղթանակի» հետևանքներն ու հնարավորությունները։
Թրամփը երեքշաբթի Սպիտակ տանը Նեթանյահուի հետ հանդիպել է երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ՝ քննարկելու Գազայում տիրող իրավիճակը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հատուկ բանագնացը հայտնել էր, որ շաբաթվա վերջին կհաջողվի Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալ։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները հյուրընկալող Կատարի պատվիրակությունը երեքշաբթի՝ Նեթանյահուի ժամանումից առաջ, հանդիպել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնել է Axios-ը՝ հղում անելով մանրամասներին ծանոթ աղբյուրին։ Սպիտակ տունը որևէ մեկնաբանություն չի արել հաղորդագրության վերաբերյալ։