Կուրսկի նահանգապետը հայտնում է՝ ԱԹՍ հարվածի հետևանքով կա երեք զոհ, վեց վիրավոր |azatutyun.am

azatutyun.amԿուրսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը հուլիսի 8-ի երեկոյան Telegram-ում գրել է Կուրսկի Գորոդսկոյ լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի մասին: Խինշտեյնը գրել է, որ երեք մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել:

Նա հարվածն անվանել է «անմարդկային» և մեղադրել ուկրաինական կողմին «դիտավորյալ այն վայրին հարվածելու համար, որտեղ քաղաքացիական անձինք են գտնվել»:

Ուկրաինական զինվորականները չեն մեկնաբանել հարվածի մասին հաղորդագրությունները, և դրա վերաբերյալ անկախ տվյալներ դեռևս չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով