Պետդեպի խոսնակը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը Ռուբիոն հենց այնպես չի արել |armenpress.am

armenpress.am

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որը հույս էր հայտնել, որ շատ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։

Թեմի Բրյուսը Մարկո Ռուբիոյի հայտարարությանն անդրադարձել է հուլիսի 8-ին կայացած ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից ակտիվ ներգրավվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներում, և ի՞նչն է ԱՄՆ պետքարտուղարին ստիպում հավատալ, որ այդ գործընթացներում դրական ավարտ է լինելու։

Թեմի Բրյուսն ընդգծել է, որ պետքարտուղարի համար կարևոր էր այդ հայտարարությունն անելը։

«Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով