ՄԱԿ-ը հուսով է, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակը կկարգավորվի «պատշաճ գործընթացի» շրջանակում |factor.am

factor.am ՄԱԿ-ը հուսով է, որ Հայաստանում իրավիճակը կկարգավորվի պատշաճ գործընթացի շրջանակում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք տեսնում ենք որոշակի իրադարձություններ Հայաստանում և հուսով ենք, որ իրավիճակը կկարգավորվի պատշաճ գործընթացի շրջանակում»,- ասել է Դյուժարիկը՝ անդրադառնալով հայ հոգևորականների և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումների վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ էլ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էր հայտարարություն տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով Մայր Աթոռում իրավապահների գործողությունների և հոգևորականների ձերբակալությունների կապակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով