Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:
«Այսօր Աբու Դաբիում նախատեսված է նրա հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հուլիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»,- գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: