Աբու Դաբիում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
Փաշինյանին ուղեկցում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա են նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Հանդիպումից կադրեր է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։