Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել են Կիևին․ զոհվել է 2 մարդ, ևս 16-ը՝ վիրավորվել |factor.am

factor.am Ռուսական զորքերը լույս  հուլիսի 10-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով  ու բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Կիևում 2 կին է զոհվել, վիրավորվել՝ 16 մարդ։ Այս մասին  հայտնում են տեղական իշխանությունները։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ Կիևի 8 շրջանում գիշերային հարվածի  հետևանքով վնասվել են բնակելի, բժշկական, կրթական, առևտրային և տրանսպորտային ենթակառուցվածքները։

Նա նշել է, որ մայրաքաղաքի Պոդոլսկի շրջանում զոհվել է երկու կին. Կիևի 68-ամյա բնակիչուհի և 22-ամյա ոստիկանության կապրալ, մետրոյի ոստիկանության աշխատակցուհին։ «Տասից ավելի մարդ վիրավորվել է։ Եվ, ցավոք, զոհերի թիվը կաճի։ Մարդիկ շարունակում են բժշկական օգնություն խնդրել», – գրել է Կլիմենկոն։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարձակման հետևանքով Շևչենկովսկի շրջանի բնակելի շենքի վերին հարկում հրդեհ է բռնկվել, իսկ մի քանի այլ հասցեներում գրանցվել են բեկորների անկումներ։

«Մինչ այժմ մայրաքաղաքում թշնամու կողմից իրականացված զանգվածային հարձակման հետևանքով կա 16 տուժած։ Բժիշկները հոսպիտալացրել են նրանցից 10-ին, իսկ մյուսներին օգնություն են ցուցաբերել տեղում կամ ամբուլատոր պայմաններում»,-գրել է Կլիչկոն տելեգրամի իր ալիքում։

Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության մոտ 400 փրկարար և 90 միավոր հրշեջ-փրկարարական, ինժեներական և ռոբոտացված տեխնիկա է ներգրավված փլատակների մաքրման և հարվածների հետևանքների վերացման գործում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև