11 համայնքի 15 ծրագիր կհամաֆինանսավորվի ընդհանուր 1 մլրդ 849 մլն դրամով |1lurer.am

1lurer.am Կառավարության՝ հուլիսի 10-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերն ընդհանուր 1 մլրդ 849 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով նախատեսվում է 11 համայնքի 15 ծրագիր համաֆինանսավորել:

«Ըստ մարզերի՝ ծրագրերի բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզում՝ 3, Արմավիրի մարզում՝ 2, Գեղարքունիքի մարզում՝ 1, Լոռու մարզում՝ 3, Կոտայքի մարզում՝ 4, Սյունիքի մարզում՝ 2 ծրագիր:

Սույն որոշման հաստատմամբ արդեն կունենանք 2025 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորված միայն պետական մասի մասով 9 մլրդ 439 մլն դրամի համաֆինանսավորում սուբվենցիոն ծրագրերի համար»,- ասաց նա:

Նախարարը նաև թվարկեց աշխատանքները, որոնք իրականացվելու են սուբվենցիոն ծրագրերով: Ըստ այդմ՝ խոսքը խմելու և ոռոգման ջրի, ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների մասին է, երկու բնակավայրում՝ մանկապարտեզների կառուցման, ինչպես նաև լուսավորության ցանցի անցկացման, տանիքների նորոգման, վերելակների փոխման աշխատանքների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով