Վաղարշապատի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են |tert.am

tert.am Կառավարության այսօրվա նիստում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կայացվեց։

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են 2025 թվականի մայիսի 27-ին՝ իր  դիմումի համաձայն։

Համայնքի ավագանին սահմանել էր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ՝ հունիսի 12-ին, այդ նիստը սահմանված ժամկետում հրավիրվել է, սակայն իրավազորության բացակայության պատճառով չի կայացել։

Հունիսի 25-ին հրավիրված նիստը ևս   իրավազորության բացակայության պատճառով չի կայացել, ինչը առաջացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու հիմք։

ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով