ՀՅԴ-ն հայտարարում է՝ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։
«Առգրաված բոլոր զենքերը օրինական են։
Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, ՔԿ-ն հրապարակել է խուզարկության ընթացքում առգրավված իրերի լուսանկարները:
Նշենք, որ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողներին հայտնել է, որ Պռոշյան համայնքի ավագանու ՀՅԴ անդամ Գևորգ Մուրադյանը, որի տունը ևս խուզարկել են, որսորդ է, և տանը եղել են օրինական զենքեր, որոնք առգրավվել են. «Զգուշացնում եմ՝ եթե քննչականի հերթական հաղորդագրությունում տեսնեք զենքերի նկարներ, իմացեք՝ այդ զենքերով ժամանակին ազատագրված տարածքներում որս էին անո