Աբու Դաբիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը մեկնարկել էր հուլիսի 10-ին՝ առավոտյան ժամը 09։10-ին։
Հանդիպումը մի պահ ընդմիջվել էր, այնուհետև շարունակվել։
Փաշինյանին ուղեկցում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա են նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: