Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am1lurer.am

1lurer.am Մալայզիայում ավարտվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը: Բանակցությունները տևել են 50 րոպե:

ՌԴ ԱԳՆ-ի տվյալով՝ նախարարները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների շուրջ:

Գերատեսչությունից հավելել են, որ կողմերը հաստատել են կոնֆլիկտային իրավիճակների խաղաղ հանգուցալուծման որոնման, ռուս-ամերիկյան տնտեսական և հումանիտար համագործակցության վերականգնման, երկու երկրների հասարակությունների միջև անարգել շփումների փոխադարձ տրամադրվածությունը, ինչին, մասնավորապես, կարող էր նպաստել ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով