Կայացել է Բուլղարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հիմնման պաշտոնական շնորհանդեսը

Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հուլիսի 9-ին մասնակցել է Բուլղարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հիմնման պաշտոնական շնորհանդեսին։ Այս մասին հայտնում են Բուլղարիայում ՀՀ դեսպանությունից:

Բացման խոսքով հանդես եկավ Խմբի բուլղարական կողմի համանախագահ Դեսիսլավ Տասկովը, ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպանը՝ հանդիպմանը ներկա պատգամավորներին ներկայացնելով հայ-բուլղարական հարաբերությունների ընթացքը, տարածաշրջանային արդի զարգացումները, այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին։
Հանդիպումը իր ներկայությամբ պատվեց ԲՀ փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովը, որը պատրաստակամություն հայտնեց նաև փոխվարչապետի պաշտոնում, ըստ ամենայնի աջակցել հայ-բուլղարական օրակարգի ընդլայմանն ու առաջմղմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով