Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը hուլիսի 10-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար, Վրաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, իրավահավասարության հետ կապված հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ և Վրաստանի պարաօլիմպիկ կոմիտեների միջև համագործակցության հնարավորություններին։