Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պայմանավորվել են խստացնել միգրացիոն վերահսկողությունը | armenpress.am

armenpress.am  Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 10-ին հայտարարել են անօրինական միգրացիայի դեմ պայքարը խստացնելու նոր միջոցառումների մասին: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են նաև խորացնել համագործակցությունը պաշտպանության և միջուկային ոլորտներում՝ աճող գլոբալ անկայունության պայմաններում։

Նշվում է, որ բրիտանական կողմը ակնկալում է, որ Ֆրանսիան կիրականացնի միգրացիայի ոլորտում համագործակցության և «շոշափելի արդյունքների» ապահովման վերաբերյալ տրված խոստումները։

Միգրացիոն քաղաքականությունը դարձել է Սթարմերի ներքաղաքական հիմնական մարտահրավերներից մեկը։ Նախորդ տարի հաղթանակ տանելուց հետո նա բախվել է ներգաղթի աճի, հատկապես՝ փոքր նավակներով ժամանող ապաստան հայցողների խնդրին։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականին արդեն ավելի քան 21 հազար մարդ մուտք գործել Մեծ Բրիտանիա՝ սահմանելով նոր ռեկորդ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով