ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելուն ուղղված ջանքերին. Թեմի Բրյուս |azatutyun.am

azatutyun.am

Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

«Կարծում եմ՝ Թրամփի վարչակազմի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումը խոսում է ինքնին։ Նրա դիտարկումերը կառավարության նիստում ցույց են տալիս, որ սա այն վարչակազմն է, որը աշխատում է խաղաղության համար։ Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է, և կգնան այնտեղ, որտեղ պետք է։ Այս դիրքորոշումը չի թուլացել, որովհետև «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» հիմնական հանձնառությունն ընդգրկում է նաև, իհարկե, աշխարհում մեր շուրջը իրավիճակի բարելավումը», – նշել է Բրյուսը։

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր՝ ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով