factor.am Մոսկվան պատրաստ է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա ընդգծել է, որ դրան ուղղված շարժման հիմնական քայլերն ուրվագծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ընդունված 2020 և 2022 թվականների եռակողմ հայտարարություններում։
«Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում հետագա սահմանագծմամբ, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է հետագայում էլ իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այնպիսի ձևով, որը հարմար կլինի երկու կողմերի համար էլ»,- հայտարարել է Գալուզինը։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։