Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով մինչև +38-ի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը․

Երևան քաղաքում՝

Հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Հուլիսի 11-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը, 12-13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        41.6°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              10.1°C (1958թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      25.9°C

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով