ՔԿ նախագահը Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՀՀ-ի և ՉԺՀ-ի իրավապահ մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ:

Քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Չինաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից Չինաստան կատարած ուսուցողական և ճանաչողական այցերին, ինչը, ըստ Արթուր Պողոսյանի, վկայում է համագործակցության բարձր մակարդակի մասին:

Դեսպանն, իր հերթին, շեշտել է դասընթացները շարունակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջիկայում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ Քննչական կոմիտեի աշխատակիցների համար:

Քննչական կոմիտեի նախագահը, կարևորելով իրավական փոխօգնության շրջանակում ձևավորված ակտիվ համագործակցությունը, ընդգծել է, որ կատարվել են բոլոր իրավական պահանջները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն