Համայնքային ոստիկանները Հաղթանակ կամրջի տակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ բացատրական աշխատանքի հերթական արդյունքը

Համայնքային ոստիկանները Հաղթանակ կամրջի տակ զենք-զինամթերք են հայտնաբերել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին ոստիկանություն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջի տակ։
Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պահեստատուփ, «Ֆ1» տեսակի 2 նռնակ և նռնակի 2 պայթուցիչ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով