Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ երկու արտադրատեսակի արտադրությունը (Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճուղի): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Լաբորատոր փորձաքննության ներկայացված 6 արտադրատեսակներից 2-ի նմուշները՝ «Նրբաբլիթ տավարի մսով»-ը՝ արտադրված 01․07․2025թ,մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակ՝(ՄԱՖԱնՄՔ), և աղիքային ցուպիկի խմբի մանրեներ՝ (ԱՑԽՄ), իսկ «Պելմենիդասական»-ը՝ արտադրված 03․07․2025, ՄԱՖԱնՄՔ, ցուցանիշներով չենհամապատասխանել Մաքսային Միության տեխնիկականկանոնակարգերով սահմանված նորմերին (ապրանքանիշը՝ «ԲեկոնՊրոդուկտ»):
Հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ, ինչպես նաև տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: