ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի |factor.am

factor.am Միացյալ Նահանգները վերսկսել է Ուկրաինային զենքի մատակարարումները, ուրբաթ՝ հուլիսի 11-ին, ուկրաինացիներին ուղղված ամենօրյա տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ունենք քաղաքական ազդանշաններ ամենաբարձր մակարդակով՝ լավ ազդանշաններ, հատկապես ԱՄՆ-ից, մեր եվրոպացի ընկերներից։ Բոլոր հաղորդագրությունների համաձայն՝ մատակարարումները վերսկսվել են», – ասել է նա։ Զելենսկին չի մանրամասնել, թե որ համակարգերն են մատակարարվում ԱՄՆ-ից։

«Մենք նաև պատրաստում ենք եվրոպական պաշտպանության նոր փաթեթներ», – հավելել է Ուկրաինայի ղեկավարը։ Հուլիսի 1-ին Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տանը, հաղորդել էր, որ Պենտագոնը դադարեցրել է Patriot զենիթային հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող զինամթերքի մատակարարումը Ուկրաինային՝ այն մտահոգությունների պատճառով, որ ԱՄՆ-ն ինքն է չափազանց շատ կրճատել այդ զենքի պաշարները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն