1lurer.am Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան մեկնել է Բաքու: Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Աշխատանքային հանդիպման շրջանակում Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել: Փատստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը և Սիրիայի էներգետիկայի նախարար Մոհամմեդ ալ-Բաշիրը։