news.am «Գիտեմ, որ ոստիկանության բաժին հրավիրել, խոսակցություն ունեցել են ակտիվիստների հետ, սակայն անձամբ ինձ չեն հրավիրել», – այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Գեղամ Ստեփանյանի խոսքով` բովանդակային իմաստով փորձում են վախեցնել հանրահավաքի մասնակիցներին։
Նա նշեց, որ իրենք ավելի վաղ 12 պահանջներից բաղկացած թուղթ են ներկայացրել, սակայն միայն սոցիալական հարցերին է ընթացք տրվում, իսկ մյուս պահանջները՝ Արցախ վերադարձի, մշակութային ժառանգության պահպանման, գերիների ազատման և այլնի վերաբերյալ անտեսվում են Հայաստանի իշխանությունների կողմից։