Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր |1lurer.am

1lurer.am Փարիզի Բուժիվալ արվարձանում Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր է կնքվել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնագիրը որակել է «պատմական»։ Նրա խոսքով՝ Նոր Կալեդոնիայի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները տևել են 10 օր:

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն ևս ողջունել է «յուրահատուկ կազմավորման» ստեղծման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ դա կամրագրվի Ֆրանսիայի Սահմանադրության մեջ:

Լրատվամիջոցների տվյալով՝ փաստաթուղթը նախատեսում է նոր պետության ստեղծում, որը մասամբ կախված կլինի Ֆրանսիայից։ Ենթադրվում է, որ Նոր Կալեդոնիայի բնակիչները կստանան առանձին քաղաքացիություն և կկարողանան ունենալ երկու անձնագիր: Բացի դրանից՝ նոր պետությանը կարող են փոխանցվել սեփական միջազգային քաղաքականություն վարելու լիազորություններ:

Շարունությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով