1lurer.am ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է 2 ամսով։ Այս տեղեկությունը, ինչպես հայտնում է 1lurer-ը, հաստատել են ՔԿ-ից։
«Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- տեղեկացրին Քննչական կոմիտեից։