Արարատի մարզի Այգեպատ գյուղի 29-ամյա բնակչի տանը ավելի քանի 17 կգ մարիխուանա է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում են, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ:

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում:

Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 29-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 17 կգ 230 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:

86 գրամից ավելի մարիուխանա հայտնաբերվեց նաև մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում բնակվող 43-ամյա տղամարդու տանը։

Երևանի Լուկաշինի փողոցի բնակիչ 27-ամյա երիտասարդի տանը բացի մարիխուանայից հայտնաբերվեց նաև մեթամֆետամինի նմանվող զանգվածով զիպ փականով փաթեթ։

Եվս երկու անձի բնակության վայրերում հայտնաբերվել են փամփուշտներ ու հոգեմետ դեղահաբեր: Երեք անձ կալանավորվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով