Զելենսկին հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացի հետ |azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի նախագահը հանդիպում է ունեցել Կիև ժամանած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։ Բանակցությունները Զելենսկին գնահատել է «արդյունավետ»։

«Մենք քննարկել ենք խաղաղության ուղին և այն, թե ինչ կարող ենք անել միասին, որպեսզի գործնականում մոտենանք դրան։ Դա Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումն է, Եվրոպայի հետ համատեղ պաշտպանական զենքի արտադրությունն ու ձեռքբերումը։ Եվ, իհարկե, պատժամիջոցներ Ռուսաստանի և նրան օգնողների դեմ», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

«Մենք Միացյալ Նահանգների ղեկավարության հետ ենք հույսեր կապում, քանի որ ակնհայտ է, որ Մոսկվան չի կանգնի, եթե նրա ոչ ադեկվատ հավակնություններն ուժով չկանգնեցվեն», – ասել է Զելենսկին։

Զելենսկու և Քելլոգի հանդիպման մեկնարկից կարճ ժամանակ անց, ըստ Reuters-ի, Կիևում օդային հարձակման տագնապ է հայտարարվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով