ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ |armenpress.am

armenpress.am Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ: Պապիկյանը շնորհավորական ուղերձը հրապարակել է X-ի իր էջում:

«Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկեր պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ Ազգային տոնի կապակցությամբ։

Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում։

Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, կշարունակեն ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների խաղաղության ու բարօրության»,- նշված է գրառման մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով