ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։
Կարևորել եմ Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։
Շնորհակալություն եմ հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Անդրադարձ ենք կատարել և երկուստեք կարևորել ենք միջտարածաշրջանային համագործակցությունը»,- գրել է նախարարը։