Ծաղկեգործները բողոքի ակցիա են իրականացնում. չեն կարողանում ծաղիկները Ռուսաստան արտահանել

Ծաղկեգործները բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածին-Երևան մայրուղու մոտ, իրենց հետ նաև ծաղիկներ են բերել։ Նրանք նշում են՝ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան, ամեն օր բացված ծաղիկները դեն են նետում, նվիրում. ահռելի վնաս են կրում։

«Անհայտ ծագման ծաղիկ են բերել, հայկական փաստաթղթերով արտահանել, հիմա Ռուսաստանն արգելել է։ Հունիսի 27-ին ենք վերջին անգամ արտահանել։ Արդեն 15 օր գյուղացուն չեն կարողանում բացատրել, որ էլ ծախս մի արեք», – նշեց նա։ 

Ակցիայի մասնակցի խոսքով՝ իրենք անորոշության մեջ են, պետական ոչ մի մարմին չի պարզաբանում իրավիճակը․ «Բոլորը տեղյակ են, կապի դուրս չեն գալիս, մեկը հեռուսատատեսությամբ ասի՝ «հարգելի ծաղիկ մշակողներ, 10 օր համբերեք, խնդիրը կլուծվի կամ չի լուծվի», անորոշություն է, մենք չգիտենք՝ ինչ անենք։ Թողել են մեզ մեր հոգսերով, մնացել ենք մենակ, ծաղիկներն ուղղակի թափում ենք, ոչ մեկի խնդիրը չի, միայն իմն է․ իմ պես հարյուրավոր մարդիկ կան։ Պարզաբանում մտցրեք՝ ինչ ա մեզ սպասվում, ահռելի գումարներ ենք կորցնում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն