Զելենսկին բարձր է գնահատել Կիևին լրացուցիչ Patriot համակարգեր տրամադրելու պատրաստակամությունը | 1lurer.am

1lurer.am

Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ են ունեցել Ուկրաինայի նախագահի հետ: Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ զրույցները «շատ լավն» են եղել:

«Գնահատում ենք Ուկրաինային լրացուցիչ Patriot ՀՕՊ համակարգեր տրամադրելու պատրաստակամությունը: Ամերիկան, Գերմանիան և Նորվեգիան արդեն համատեղ աշխատում են այդ ուղղությամբ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ կլինեն նաև այլ զենքի մատակարարումներ՝ պաշտպանելու ժողովրդին և հետ մղելու ռուսական հարձակումները:

Զելենսկին վստահեցրել է, որ Կիևը պատրաստ է գործակցել հանուն խաղաղության։ Նա կոչ է արել մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով