«Ինֆոքոմ»-ի տեղեկություններով մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին։ Թե ինչ գործի շրջանակում եւ ինչ հոդվածով, մեզ հայտնի չէ։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեր ճշտող հարցին ի պատասխան նշեցին, որ տեղեկությունը չեն մեկնաբանում։
Հիշեցնենք՝ Գասպարյանի լիազորությունները 2025թ. մայիսի 27-ին դադարեցվել է՝ դիմումի համաձայն։